e-guillotine

Տրանսպորտի ոլորտ

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՆԹԱՈԼՈՐՏ
Առաջարկվել է 1 մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման հնարավորությունը վերապահել նաև  ֆիզիկական  անձանց:

Առաջարկվել է՝
1. կահավորել տաքսին թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի՝ ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և/կամ սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում).
2. տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության միացումը թույլատրվում են ուղևորների և ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի ավտոմոբիլներում ծխելն արգելվում է.
3. պատվերի և ուղևորության համար վճարումը կատարել կանխիկ կամ անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)`տաքսամետրի ցուցմունքով:
4. Տաքսի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից գանձվում է ուղևորափոխադրման նվազագույն արժեքը կամ նստելավարձը:
5. սահմանվել են ավտովարորդների արտաքին տեսքին վերաբերող պահանջներ:
6. ավտովարորդների էթիկայի կանոնները սահմանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:

Առաջարկվել է հանել տրանսպորտային միջոցին ներկայացվող սերտիֆիկացման պահանջը, քանի որ նման համակարգ չի գործում ՀՀ-ում: 

Ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը` Երևանից դուրս լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացման և ստացման համար` մարզպետարաններում գործող միասնական ընդունարանի միջոցով:

Հանվել է՝ կայանատեղիի, տեխնիկական վերահսկման,  ամենoրյա բուժզննման պահանջները: Փոխարենը հայտարարության մեջ լրացնել N 581-Ն որոշմամբ հաստատված հիվանդություններով չտառապելու մասին:

Կրճատվել է լիցենզիայի ստացման ժամկետները՝ գործող 30 օրվա փոխարեն` նախատեսելով 8 աշխատանքային օր:

Ներդրվել  է մեկ պատուհանի սկզբունք` դեղին հիմնագույնի համարանիշ  ստանալու համար: 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՆԹԱՈԼՈՐՏ
Երևան քաղաքում ներդրվել է օպերատորի գաղափարը` «օպերատոր՝ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող առնվազն 51 տոկոս պետական և/կամ համայնքային սեփականություն հանդիսացող կազմակերպություն»:

Սահմանվել է տարիքային պահանջ`
1. 10-ից ոչ ավելի տարիք ունեցող միկրոավտոբուuներ` միկրոավտոբուսային երթուղիների մրցույթներին
2. 15-ից ոչ ավել տարիք ունեցող ավտոբուuներ` ավտոբուսային երթուղիների մրցույթներին, 

Մրցույթի անցկացման երեք փուլ` փաստաթղթային,  ավտոբուսների գնահատում, փոխադրման սակագնի գնահատում: Մրցույթի ընդհանուր միավորը կազմում է ավտոբուսների գնահատման արդյունքում ձևավորված միջին ընդհանուր գնահատականի և  փոխադրման սակագնի գնահատականի գումարը:
Ավտոբուսների և միկրոավտոբուսների գնահատման համակարգը 1-10 բալային համակարգով`
1. ավտոբուսի մակնիշ՝ OECD անդամ երկրներ-10, ԱՊՀ-7, այլ- 4.
2. Մրցույթին մասնակցող մեքենաների թողարկման միջին  տարեթիվ՝ մինչև 1 տարին` 10, 1-ից 2 տարին` 9, 2-ից 3 տարին` 8, այսպես շարունակ. Ավտոբուսի դեպքում ՝ նույն տրամաբանությամբ.
3. արտաքին տեսք՝ 0-2 (արտաքին և ներքին կահավորվածություն, դռների փականներ, անվադողեր, ապակիներ).
4. օդափոխանակման համակարգ- կլիմա համակարգ` 10, օդորակիչ` 7, այլ ` 4.
5. Ավտոբուսի կողմից օգտագործվող վառելիքի տեսակը- հիբրիդային` 10, գործարանային արտադրության գազ` 8, դիզել` 6, բենզին` 4, վերասարքավորված` 2.
6. Փոխադրման սակագինը-նվազագույնը` 10, նվազագույն գին + 1-20%՝ 9, Նվազագույն գին + 21%-40%՝ 8, այսպես շարունակ:

Երթուղիների uպաuարկման ժամկետները uահմանվում են կախված ավտոբուսի կամ միկրոավտոբուսի միջին տարիքից` 
1. միկրոավտոբուսների համար` մինչև 10 տարի`
մինչև 1 տարին ներառյալ` 9,
1-ից 2 տարին` 8, 
2-ից 3 տարին` 7 տարի, այսպես շարունակ.
2. ավտոբուսների համար` մինչև 15 տարի`
մինչև 1 տարին ներառյալ` 15,
1-ից 2 տարին` 14, 
2-ից 3 տարին` 13 տարի, այսպես շարունակ:

Կարգից հանվել է դեղին հիմնագույնի համարանիշերին վերաբերող գլուխը և առաջարկվել է ավտոբուսների դեղին համարանիշերն ու ժամանակավոր գրանցման կտրոնները հատկացնել կանոնավոր ուղևորափոխադրումենրի համար գործող լիցենզավորման  կարգով N819-Ն :

Երևան քաղաքում մրցույթին կարող են մասնակցել միայն 18-ից ավելի նստատեղ ու 15-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուuներ:

Սահմանել ժամկետներ`
1. Լիցենզիան և ներդիրը տրամադրվում է մրցույթը հաղթելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Լիցենզիա կամ ներդիր տրամադրելու ժամանակ ՏԿՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ՃՈ և  1 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է դեղին համարանիշի վերաբերյալ տեղեկանք և 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիան և/կամ ներդիրը: 

Հիմնական կամ դեղին համարանիշերի հանձնման և ստացման ժամանակ մեքենան չի ներկայացվում ՃՈ:

Տեխնիկական զննության պահանջ՝ 1 ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը տեխ. զննություն անցնում են  2 տարին մեկ անգամ` մինչև հինգերորդ տարին:,

Տեխնիկական զննությունն անցկացվելու  է տարեկան 2 անգամ` մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

Նախատեսվել է, որ տրանսպորտային միջոցը տարեկան երկրորդ անգամ տեխնիկական զննության ներկայացնելիս պետական տուրքի մուծման անդորրագիր չի պահանջվում: 

ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՈԼՈՐՏ
Դիմումում՝  
1. ավելացվել է՝ հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև միաժամանակ մի քանի մեքենաների համար թույլտվությունը ստանալը.
2. հանվել են ժամանակավոր թույլտվություն ստանալը հիմնավորող այլ տեղեկությունները.
3. հանվել են դիմումին կից ներկայացվող ավտոմոբիլի հաշվառման վկայագրի պատճենը, ինպես նաև այլ փաստաթղթերը:

Մերժման դեպքում որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: 

Մերժման հիմքերից հանվել է՝ եթե բեռնափոխադրման ժամանակ կարող է վտանգվել երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը կամ կարող է դադարեցվել կամ սահմանափակվել (առաջանալ խցանումներ) ճանապարհային երթևեկությունը:

Սահմանել, որ թույլտվությամբ սահմանված փողոցի փակ լինելու դեպքում ՃՈ-ն 1 օրվա ընթացքում պետք է դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով իրազեկի վերջինիս, ինչպես նաև այդ մասին հայտարարի զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվությունը տեղադրի իր վեբկայքում:

Հանվել են միանգամյա կամ բազմակի թույլտվությունները: Սահմանվել են  որոշակի ժամկետով թույլտվություններ, բայց 1 տարուց ոչ ավելի ժամկետով:

Դիմողի կողմից առաջարկած երթուղու անհնարինության դեպքում լիազոր մարմինն առաջարկում է նոր երթուղի, որը պետք է լինի առկա հնարավոր երթուղիներից ամենակարճը: