Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտ
Ոռոգման համակարգին միանալու կանոնները սահմանող իրավական ակտում առաջարկվում է՝
Սահմանել ոռոգման համակարգին բաժանորդի միանալու դիմումի ձևը, դրա մեջ ընգրկվելիք տեղեկատվության և փաստաթղթերի սպառիչ ցանկը:
Սահմանել, որ դիմումը տեղադրվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Հստակեցնել ժամկետները, մասնավորապես`
1. սահմանվել է, որ տեխնիկական պայմաններ տրամադրելու ժամկետը 10 աշխատանքային օր է,
2. սահմանվել է, որ բաժանորդի կողմից ոռոգման համակարգին միացման աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում ջրամատակարարը ընդունում է կատարված աշխատանքները:
Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը մրցութային հիմքով վարձակալության, հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի հանձնման պայմանները կարգավորող իրավական ակտերում առաջարկվում է՝
Մրցութային հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել`
1. տեղական մասնակցի կողմից ներկայացվող պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, որի փոխարեն հայտում սահմանել պետական գրանցման համարի նշումը,
2. «կազմակերպության մասնակիցների, փայատերերի մասին տեղեկատվություն տրամադրելու» վերաբերյալ անորոշ պահանջ/փաստաթուղթը, որի փոխարեն ներմուծել <կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը՝ մասնակցության մասնաբաժնի նշումով> փաստաթուղթը,
3. «կազմակերպության վճարունակության հուսալիության երաշխիք» ներկայացնելու պահանջը, որի փոխարեն սահմանել, որ հաղթելու դեպքում մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի իր վճարային պարտավորությունները ապահովող բանկային երաշխիք՝ մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված գումարի չափով: Սահմանել նաև, որ բանկային երաշխիք տրամադրելու պատրաստակամության մասին մրցույթի մասնակիցը հայտին կից հայտարարություն է ներկայացնում/սա վերաբերվում է միայն կոնցեսիայի մրցույթի անցկացմանը/:
Հստակեցնել մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, նրանց համար սահմանել հետևյալ փաստաթղթերի ներկայացման պահանջը`
1. պետական գրանցման վկայականի պատճենը,
2. կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և/կամ կանոնադրությունը,
3. վերջին 3 տարվա աուդիտ անցած տարեկան հաշվետվությունը:
Հանել մրցույթի մասնակցության նախավճարի պահանջը:
Սահմանել, որ մասնակցության վճարը վերադարձվում է մասնակցին, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնակիցը հաղթել է, սակայն հրաժարվել է պայմանագիրը ստորագրել: